Թուրքիան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի տոնակատարությունները. Today’s Zaman

Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Գալիպոլիի ճակատամարտում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարած հաղթանակի 100-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարվա ապրիլի 24-ին նշանակված տոնական միջոցառումները` միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ համընկնող այս միջոցառմանը մասնակցելու հարցում ցուցաբերված դժկամության պատճառով, հաղորդում է թուրքական Today’s Zaman պարբերականի կիրակնօրյա թողարկումը:​

«Գալիպոլիի տոնակատարութնունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, քանի որ ուղարկված հրավերներին տրված պատասխանների քանակը դրական չէ: Հրավերն ընդամենը հինգ երկիր է ընդունել, և անգամ այդ երկրներն էլ ներկայացված չեն լինի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով», - անունը չհրապարակելու պայմանով թերթին ասել է Թուրքիայի կառավարությունից մի պաշտոնյա: