Փետրվարի 15-21-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 900 անգամ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տվյալների համաձայն հրադադարի խախտման ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 հազար կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», - մասնավորապես ասված է ԼՂ պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ: