Նավալնին 15 օրով կալանավորվել է

Ոստիկանները Ալեքսեյ Նավալնիին ուղեկցում են դատարան, 19-ը փետրվարի, 2015թ.

Մոսկվայի դատարանը որոշել է 15 օրով կալանավորել Կրեմլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիին: Նա 5 օր առաջ մետրոյում թռուցիկներ է բաժանել մարտի 1-ի չարտոնված երթի վերաբերյալ, ընդդիմադիր գործչին ձերբակալել էին այդ պահին:

Նավալնին չի ընդունել ոստիկանության պնդումները: Ավելի վաղ նա անհամաձայնություն էր հայտնել Մոսկվայի իշխանությունների առաջարկին՝ նախապես ծրագրած երթը ոչ թե Մոսկվայի կենտրոնում, այլ քաղաքի այլ հատվածում անցկացնելու վերաբերյալ: