Պորոշենկոն ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություն է հրավիրում

Ուկրաինական բանակի ստորաբաժանումները դուրս են գալիս Դեբալցևոյից, 18-ը փետրվարի, 2015թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություն է հրավիրում երկիր։

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի 80 տոկոսը դուրս է բերվել Դոնեցկի մարզի Դեբալցևո քաղաքից, որտեղ վերջին օրերին հուժկու մարտեր էին ընթանում։

Դոնեցկի մարզից Խարկով է տեղափոխվել ուկրաինացի 61 վիրավոր զինվոր, որոնցից 9-ի վիճակը ծանր է, հաղորդում է Խարկովի շրջանային ղեկավարությունը։ Ավելի վաղ 6 զինվորի մահվան մասին հայտարարել էր Ուկրաինայի նախագահը։