«Հիմնադիր խորհրդարանը» դատական հայց է ներկայացրել Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ՝ պահանջելով, որ վերջինս հրապարակային ներողություն խնդրի և հերքի իր այն պնդումը, թե հունվարի 31-ին դեպի Ղարաբաղ՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ավտոերթը իրականացվել է թուրք - ադրբեջանական ֆինանսավորմամբ:
Հանրապետական պատգամավորը այդ պնդումները կատարել էր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթնացքում: Հայցիհամահեղինակ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն ասում է, թե իշխող կուսակցության պատգամավորի արտահայտությունները ոչ միայն զրպարտանք են, այլ նաև վիրավորանք:
«Բացարձակ զրպարտանք է և վիրավորանք է մեր մարդկային ու ազգային արժանապատվության նկատմամբ», - ասաց Վարուժա Ավետիսյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահն ասում է, որ կասկածներ ունի, որ բերձորյան բռնությունների կապակցությամբ լրատվամիջոցներով գրոհի մի փաթեթ էր պատրաստվել: Ինչպես ավտոերթից առաջ Ղարաբաղում տարված քարոզչությամբ փորձ է արվելիրենց հրեշացնել, խեղաթյուրել իրենց ավտոերթի նպատակները՝ տարածելով, թե իբր գալիս են զինվորներին սահմանից հետ տանելու, այնպես էլ արդեն բերձորյան բռնություններից հետո իրենց դեմ քարոզչական այս արշավը նույն նպատակն ունի:
«Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական, այդ մեթոդին դիմելով՝ 100-ամյակի շեմին շատ զգայուն կետի է դիպչում և իրենց կարճ խելքով փորձում են ժողովրդի մեջ բացասական տրամադրություններ ձևավորել», - նշեց Ավետիսյանը:
Միևնույն ժամանակ Վարուժան Ավետիսյանն ասում է իրենք հասկանում են, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, սակայն դատարան դիմել են՝ իրենց դիրքորոշումները ներկայացնելու և բարձրաձայնելու համար․ - «Դատարանը պարզապես մի հարթակ է, որտեղ հասարակությանը, մամուլին ներկայացնել մեր դիրքորոշումը, մեր փաստարկումները մեր նկատմամաբ ներկայացված այդ ստոր զրպարտանքին ի պատասխան, ինչպես նաև մեր նպատակները ցույց տանք՝ ինչիհամար էինք գնում Արցախ»:
Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն արձագանքեց, թե մտադիր չէ հերքել կամ ներողություն խնդրել «Հիմնադիր խորհրդարանից»: Ասածներն էլ ուժի մեջ են․- «Ի՞նչը պետք է հերքեմ, իսկ իրենք պատրա՞ստ են համապատասխան փաստաթղթեր ներկայացնել թուրք-ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ իրենք այդ ծառայություններից գումարներ չեն ստացել: Հենց ներկայացնեն, ես կասեմ: Իմ խոսքը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ իրենք ունեն հիմնավորումներ փաստաթղթային: Ուրեմն թող հիմնավորեն, որ ես զրպարտել եմ»:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով, Քաղաքացիական օրենսգրքում կա նման ընդհանուր սկբունք, որ հայց ներկայացնողը պետք է ապացուցի, սակայն այդ սկզբունքը չի վերաբերումզրպարտության վերաբերյալ գործերին:
«Զարմանալի է, որ օրենսդիր մարմնի անդամը, պատգամավորը պարզապես չի տիրապետում օրենսդրությանը, որովհետև այս դեպքում զրպարտության վերաբերյալ գործերում ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը», - պնդեց փաստաբանը: