Ուկրաինայի արևելքում գտնվող Դեբալցևո քաղաքում, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում, սկսվել է ուկրաինական զորքերի պլանային դուրսբերումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:
«Այսօր մենք կարող ենք ասել, որ դուրս են բերվել 80 զորամասեր, սպասում ենք ևս երկու զորամասերի դուրսբերման», - UNIAN լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Պորոշենկոն:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ Դեբալցևոյի շրջափակում չի եղել: Նրա փոխանցմամբ՝ զորամասերը կազմակերպված դուրս են եկել:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սեմյոն Սեմչենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ անջատականները շրջափակել և կրակ են բացել Դեբալցևոյից դուրս եկող ուկրաինական զորամասերի ուղղությամբ: