ՀՅԴ-ն հանդիպում է մտավորականների հետ

ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, արխիվ

ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով նախաձեռնել է հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:

Ըստ Դաշնակցության գերագույն մարմնի մամլո դիվանի հաղորդագրության՝ երեկ կուսակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ-ի անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են շուրջ երկու տասնյակ հայտնի մտավորականների հետ:

«ՀՅԴ-ն ցանկանում է քննարկումների միջոցով լսել քաղաքացիների կարծիքները, նրանց մասնակից դարձնել առկա հիմնահարցերի լուծմանը», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: