ԱԺ նախագահը գրություններ է ստացել Հարություն Ղարագյոզյանից և Գրիգորի Մարգարյանից

Ներքաղաքական վերջին զարգացումներին ֆոնին Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգորի Մարգարյանից ստացել է գրություններ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:

«1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է՝ որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը: 2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր», - մասնավորապես ասված է հրապարակված հաղորդագրությունում: