Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները ԵԱՀԿ ԽՎ-ի գխավոր քարտուղար Օլիվեր Սփենսերի և Վեհաժողովում ներկայացված խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների հետ: