Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը փակվել է

Վերին Լարսի անցակետը ռուս - վրացական սահմանին, արխիվ

Այսօր ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա - Լարս
ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների
համար: Այդ մասին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից: