Հայաստանը դատապարտում է Լիբիայում քրիստոնյաների գլխատումը

Հայաստանի արտգործնախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Լիբիայում «ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը»:

«Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին», - ասված է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի տարածած մեկնաբանությունում:

Հիշեցնենք՝ Լիբայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որտեղ 21 եգիպտացի քրիստոնյաների գլխատման կադրեր կան:

Ղպտի քրիստոնյաները առևանգվել էին դեկտեմբերի և հունվարի ընթացքում՝ Լիբիայում, որտեղ նրանք մեկնել էին արտագնա աշխատանքի:​