Մինսկում Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել լույս փետրվարի 15-ի կեսգիշերից կրակը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է նաև, որ «նորմանդյան քառյակի»՝ շուրջ 16 ժամ շարունակված հանդիպման արդյունքներով ստորագրվել է շփման խմբի փաստաթուղթ մինսկյան համաձայնությունների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին:
Ռուսաստանի նախագահը փոխանցել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ պայմանավորվել է Դեբալցևոյում իրավիճակի գնահատման հանձնարարություն տալ ռազմական փորձագետներին: