Մերկելը և Օբաման կքննարկեն ուկրաինական ճգնաժամը

Անգելա Մերկել և Բարաք Օբամա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է ուկրաինական ճգնաժամը։

Սպասվում է, որ Մերկելը հերթական անգամ կարտահայտի Գերմանիայի անհամաձայնությունը ուկրաինական բանակը զինելու վերաբերյալ ԱՄՆ-ի կոչերին: