Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին:
Հանդես գալով զեկույցով Հովիկ Աբրահամյանը, դիմել է նիստի մասնակիցներին ևընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցությանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:
Նիստի ընթացքում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ շրջանակում տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, որոշվել է համատեղ մշակել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքում Եվրասիական ինժեներինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, եույթի վերջում վարչապետ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում:
Նիստում որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը անցկացնել մայիսի վերջին Ղազախստանում: