Փետրվարի 4-ին ձերբակալված Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանն ազատ կարձակվի երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
«Այս պահին կատարվում են անհրաժեշտ ձևակերպումները, որից հետո նրա խափանման միջոցը կփոխվի, և նա ազատ կարձակվի», - քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ Ալեքսանյանին ձերբակալել էին հունվարի 15-ի Գյումրիի բախումների առնչությամբ: