ԵՄ-ն մտադիր է ընդլայնել ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների «սև ցուցակը»

Եվրամիության և Ուկրաինայի դրոշները, Բեռլին, հունվար, 2015թ․

Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներից կազմված «սև ցուցակում» ևս 15 մարդու և 4 կազմակերպություն ընդգրկելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդել են Եվրամիության դիվանագիտական շրջանակներից՝ հավելելով, որ խոսքը հիմնականում Ուկրաինայի արևելքում պատերազմող զինյալների առաջնորդների մասին է։

Տվյալ հարցով որոշումը կընդունվի շաբաթավերջին՝ մինչև Եվրամիությունում արտգործնախարարների հանդիպումները։