Բելառուսի նախագահը ապրիլին կայցելի Վրաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլին ծրագրում է այցելել Վրաստան: Այդ մասին վրաց-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստում հայտարարել է Բելառուսի գյուղնախարար Լենոիդ Զայացը։

Վրացական կողմը հաստատել է այցելությունը։