Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է։
Պատասխանելով «Ազատության» հարցին, ոստիկանությունից հաստատեցին, որ Հակոբ Հակոբյանը տարվել է ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր։
Ավելի ուշ Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով՝ ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու մեղադրանքով։
Այդ հոդվածները նախատեսում են առավելագույնը երկու տարվա ազատազրկում։ Նախաքննությունը շարունակվում է:
Նարինե Ղալեչյան