Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաները և դրոշները:
Ըստ հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիմնադիր խորհրդարանը հայտնել էր նաև, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, ովքեր պետք է դիմավորեին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցներին։
Ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանը տեղեկացրել էր, որ Ղարաբաղում փորձում են խափանել իրենց ավտոերթը։