Պորոշենկո. «Ուկրաինան կողմ է հրադադարի հաստատմանը»

«Ուկրաինան կողմ է Դոնբասում հրադադարի անհապաղ հաստատմանը»,- Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում նշել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Երկու երկրների առաջնորդների հեռախոսային բանակցությունները կայացել են Արևելյան Ուկրաինայում ծավալված կատաղի մարտերի ֆոնին։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինյալները փորձում են ավարտելուկրաինական բանակի առաջապահ ստորաբաժանումների շրջապատումը Դոնեցկի մարզի Դեբալցևո քաղաքի մերձակայքում: