48 միլիոն դրամ՝ որդալվիճի դեմ պայքարելու համար

Խաղողի այգի Արարատի մարզում, արխիվ

Կառավարությունն այսօր որդալվիճի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու համար գյուղատնտեսության նախարարությանը 48 միլիոն դրամ (մոտ 100 հազար դոլար) է հատկացրել: Պայքարի միջոցառում կկիրառվի ավելի քան 9 հեկտար այգիներում:

«Հարցը շատ կարևոր է», - շեշտել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել անձամբ վերահսկել, որպեսզի հատկացված գումարը արդյունավետ ծախսվի և նպատակին ծառայի:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2014 թվականի ուսումնասիրության արդյունքում բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Աղավնատուն, Արևադաշտ, Այգեկ, Նորապատ և Նորակերտ համայնքների խաղողի շուրջ 11 հեկտար այգետարածքում: