Կառավարության շենքի առջև փոքր և միջին ձեռներեցների բողոքի ակցիաները շարունակվում են:
Ցուցարարներից Արտակ Խաչատրյանը այսօր հայտարարեց, որ անժամկետ նստացույց է սկսում Կառավարության շենքի առջև, որից հետո նստեց շենքի առջևի մայթեզրին: Նրան հետևեցին ևս մի քանի տասնյակ քաղաքացիներ: Այս պահին նրանք «Ամոթ», «Վարչապետ» վանկարկումներով պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը իջնի և հանդիպի իրենց: