Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Ռաշիդ Մերեդովն այսօր եռակողմ հանդիպում են անցկացնում Աշգաբատում։
Հաղորդվում է, որ երեք նախարարները քննարկում են տարածաշրջանային հարցեր և տնտեսական համագործակցության ընդարձակման հնարավորությունը, այդ թվում Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կապող տրանսպորտային ուղու նախագիծը։