Այսօր Բաքվում ավտոբուսի վարորդ Արզուման Հումբատովը հրապարակային ինքնահրկիզման փորձ է արել` այդպես բողոք հայտնելով տրանսպորտի նախարարության քաղաքականության դեմ։
39-ամյա վարորրդին փոխադրել են հիվանդանոց, նա կայուն վիճակում է։
Այս տարի դա Բաքվում արդեն երկրորդ ինքնահրկիզման փորձն է։ Առաջին ինքնահրկիզումը կատարած քաղաքացին մահացել է։