Ադրբեջանցի դիվերսանտները կբողոքարկեն իրենց դատավճիռները

Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դատարանում, արխիվ

Անցած դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված երկու ադրբեջանցիները՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը պատրաստվում են բողոքարկել իրենց դատավճիռները Վերաքննիչ դատարան: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը և Գուլիևի փաստաբան Արկադի Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Հովհաննես Շողիկյան