Բաքուն պաշտոնապես հաստատում է, որ երեք զոհ է ունեցել

Հայ զինծառայողը ղարաբաղա-արդբեջանական շփման գծում:

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախում պահել հայ-ադրբեջանական սահմանն ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը:

ԼՂ պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, վերջին երկու օրերի ընթացքում շփման գծում հակառակորդը շուրջ 800 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետներից ու նռնականետներից արձակվելով ավելի քան 14 հազար կրակոց:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է 3 զոհ և 2 վիրավոր․ - «Այդ երեքը իրենք հաստատել են: Որովհետև երևի այլ ձև չկար: Մենք չունենք կորուստներ: Եթե լինում են կորուստներ, գիտեք, մենք հրապարակում ենք, հայտարարում ենք, ի տարբերություն Ադրբեջանի, որոնք ըստ ամենայնի քողարկում են: Ավելին՝ մենք գիտենք, որ սպառնում են նաև իրենց զոհված զինծառայողների ընտանիքներին, որպեսզի նրանք որևէ ձևով տեղեկատվություն չտարածեն»:

Պաշտոնական Բաքուն այսօր հաստատել է երեք ադրբեջանցի զինծառայողների մահվան լուրը․ Haqqin.az ինտերնետային պարբերականին Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, հայկական կողմից արձակված ականն ընկել է ադրբեջանական բլինդաժի վրա: Ադրբեջանական կայքը հրապարակել է զոհվածների անունները, նրանցից մեկը ենթասպա է: Վիրավորներից մեկը կապիտան է, մյուսը՝ ենթասպա:

Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անցնող գիծերը համեմատաբար խաղաղ է անցել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում․ - «Համեմատաբար հանգիստ, չնայած կան ստաբիլ կրակոցներ: Կորուստներ վիրավորներ չունենք: Որոշակի միտում կա լիցքաթափման»: