Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 24-25-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետներից (79 արկ) և ՌՊԳ (21) ու ԱԳՍ (18) տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14 հազար կրակոց:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է երեք զոհ և երկու վիրավոր: Պաշտպանության բանակը կորուստներ չունի:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն