Հունվարի 25-ին Հունաստանում ընտրություններ են անցկացվում, որոն արդյունքում կարող է իշխանության գալ բյուջետային ծախսերի կրճատման դեմ հանդես եկող «Սիրիզա» կուսակցությունը, որի իշխանության գալը կարող է սրել Հունաստանի հարաբերությունները իր միջազգային դոնորների հետ:
Եվրոյի գոտում շարունակվող ճգնաժամի ֆոնին Հունաստանում գործազրկությունը հասել է 25 տոկոսի, ՀՆԱ-ն կրճատվել շուրջ մեկ քառորդով, ինչը, մասնավորապես, միջազգային դոնորների պահանջով բյուջետային դեֆիցիտի և ծախսերի կրճատման հետևանք է: