Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու հայտարարությունից մեկ ամիս անց, ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունն այցելել է Կուբա։
Երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանատների վերաբացման, ինչպես նաև ներգաղթի խնդիրները։
Կուբայի իշխանությունների պնդմամբ, ԱՄՆ-ը խրախուսում է Կուբայից անօրինական ներգաղթին՝ թույլ տալով ԱՄՆ մուտք գործած կուբացիներին մնալ նահանգներում։
Պաշտոնական Կուբան նաև մեղադրում է Ամերիկային այլ երկրներում աշխատանքային բարձր որակավորում ունեցող կուբացի մասնագետներին ավելի եկամտաբեր առաջարկներով գայթակղելու մեջ։ Վաշինգտոնն, իր հերթին, պահանջում է Կուբայից թույլ տալ ԱՄՆ-ում հանգրվանող կուբացի այլախոհներին հետ վերադառնալ։
Հավանայում քննարկվող առանցքային թեմաներից էր նաև 1961 թվականին ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ հաստատված տնտեսական արգելքները։
Մեծաթիվ կուբացի-ամերիկացիներ դատապարտում են ԱՄՆ-ի կողմից Կուբայի հետ հարաբերությունները վերսկսելու միտումները՝ պնդելով, որ դրանով ԱՄՆ-ը խրախուսում է Կաստրոյի վարչակարգը։