ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին դադարեցնել բռնությունները շփման գծում։
«Դադարեցրեք բռնությունները շփման գծի երկայնքով և վերադարձեք բանակցությունների սեղանին», - գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը։