ԱԺ-ում խորհրդակցություն ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության, ԱԳ նախարարի մասնակցությամբ

Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամների հետ, որին մասնակցել է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը խորհրդակցության ընթացքում կարևորել է ԱԳՆ-ի և խորհրդարանի համագործակցությունը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական դիվանագիտությունը և երկրի շահերի արդյունավետ պաշտպանությունը միջազգային բոլոր կառույցներում:

Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է արտաքին քաղաքական զարգացումները, քննարկվել է հետագա աշխատանքը կազմակերպելու հիմնական ռազմավարությունը:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 26-30-ը: