Մինվոդիում հատուկ ջոկատայինի սպանության կասկածանքով հայ է ձերբակալվել

Մինվոդիի 23-ամյա բնակիչ Միխայիլ Գրիգորյանը ձերբակալվել է հատուկ ջոկատային Դմիտրի Սիդորենկոյի սպանության կասկածանքով։

Ստավրոպոլի տեղական «Բլոկնոտ» պարբերականի փոխանցմամբ՝ հունվարի 21-ին Մինվոդի քաղաքի «Օպերա» կարաոկե-բարում քաղաքացիական անձանց և բարում իրենց հանգիստն անցկացնող հատուկ ջոկատայինների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ, Սիդորենկոն տեղում մահացել է։

Դեպքի կապակցությամբ բերման է ենթարկվել նաև երկու քաղաքացիական անձ և չորս հատուկ ջոկատային, ազգությամբ հայ մի քաղաքացիական անձ էլ հետախուզման մեջ է։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։

«Բլոկնոտ»-ը նաև տեղեկացնում է, որ Գրիգորյանը նախկինում դատապարտված է եղել գնչուների թափառախմբի վրա հարձակվելու համար։