Քրգործ՝ հայ-ադրբեջանական սահմանին զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, երեկ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հակառակորդի կողմից դիտավորությամբ արձակված կրակոցից սպանվել էր N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:

Նշենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Արման Ուդումյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով: