Այսօր մի խումբ պատգամավորներ կայցելեն Գյումրի՝ սպանված Ավետիսյանների հիշատակին ծաղկեպսակներ դնելու և Գյումրիի բնակիչներին հանդիպելու համար:
Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանն այս մասին ասել է «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի անդամ Բորիս Րեզնիկը: Գյումրի են ժամանելու նաև ԱՊՀ հարցերով կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, նույն կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը և Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կովոտը:
Պատգամավորի փոխանցմամբ, կլինեն հանդիպումներ նաև Հայաստանի խորհրդարանում և Գյումրիի ղեկավարության հետ: Րեզնիկն ասել է, որ պատգամավորները պետք է խոսեն նրանց հետ, տեսակետները հստակեցնելու համար:
«Մենք երկար ժամանակով չենք գնում Գյումրի՝ երկու օրով: Այսօր ենք դուրս գալիս: Մեր առաքելությունը՝ սպանված ընտանիքի գերեզմանին ծաղկեպսակներ դնելն է», - Րեզնիկի խոսքերն է մեջբերում գործակալությունը: