Իրանը Իսրայելին սպառնում է պատասխան հարվածով

Իրանը սպառնացել է Իսրայելին պատասխան հարվածով: Այդ մասին հայտարարել է Իրանի «Հեղափոխության պահապաններ» էլիտար ստորաբաժանման ղեկավարը։

Հիշեցնենք՝ հունվարի 18-ին Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով Սիրիայում Իրանի «Հեղափոխության պահապանների» գեներալ է զոհվել։