Սկսվեց փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը

Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու բակում

Քիչ առաջ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի աճյունը դուրս բերվեց Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ երեկ կայացել էր հոգեհանգստյան արարողությունը։ Եկեղեցու բակը և հարող փողոցները լեփ լեցուն են մարդկանցով։

Վեց ամսական երեխան միակն էր, ով կենդանի էր մնացել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո։ Իրավապահները նրան հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկը մահացավ յոթ օր անց։ Ավետիսյանների ընտանիքի մյուս վեց անդամները սպանվել են հունվարի 12-ին։ Այս հանցագործության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը։