ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է՝ Հայաստան ժամանած Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ասել է՝ ռուսական կողմը «հայկական կողմի հետ ունի լիակատար փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե հետաքննությունը վարելիս ինչպես պետք է համագործակցեն Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինները»։
Ուժային կառույցի ներկայացուցիչը РБК-ին ասել է.- «Մի կողմից Պերմյակովին հայկական կողմին փոխանցելը համապատասխանում է 1997 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված` Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի հարցերի հետ կապված իրավական և իրավական հարցերով փոխօգնության մասին համաձայնագրին: Ըստ դրա, Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ներկայացուցչի հանցագործության գործը քննում են Հայաստանի իրավասու մարմինները, սակայն մյուս կողմից Պերմյակովը գտնվում է Ռուսաստանի Սահմանադրության 61-րդ հոդվածի պաշտպանության տակ, համաձայն որի՝ արգելված է նրան հանձնել այլ երկրին»։ Ուժային կառույցի աղբյուրը նաև ասել՝ Պերմյակովի ճակատագիրը կախված է Ռուսաստանի քաղաքական կամքից:
Vestnik Kavkaza կայքի վերլուծականի վերնագիրն է՝ «Գյումրիից հետո: Ռուսաստանը պետք է մտածի ոչ միայն իշխանական էլիտաների մասին»:
Մեկնաբանն անդրադառնում է այն պնդմանը, որ «Մոսկվան Հայաստանին վերաբերում է որպես ֆորպոստի»: Մեկնաբանը նկատում է, որ Կրեմլը, մասնավորապես, հարավկովկասյան երկրների ներքին գործերին միջամտելիս « սիրաշահում է իշխանությանը և մոռանում ժողովրդի մասին»: Սակայն, ըստ մեկնաբանի, «ուկրաինական փորձը ցույց տվեց, որ իշխանությանը երկրից քշելը հնարավոր է շատ կարճ ժամանակում»: Ըստ Vestnik Kavkaza կայքի՝ «Գյումրիի դասը շատ դաժան է և վտանգավոր, դա ազդակ է Մոսկվային, որ վերանայի հարավկովկասյան քաղաքականությունը»:
«Հայաստանն այլևս չի կարող ապավինել Ռուսաստանին», այդպես է վերնագրված «Ալ ջազիրա» հեռուստաընկերության կայքի հոդվածը:
«Ֆրանսպրես» գործակալությունը նկատելով, որ Պերմյակովին ձերբակալել է ռուսական կողմը Թուրքիայի սահմանի մոտ, հիշեցնում է անցյալ շաբաթ հազարավոր գյումրեցիների բողոքի ակցիաները: Հաղորդագրության մեջ Գյումրիի դեպքին հաջորդած ընդվզումը հիշատակվում է որպես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մեջ արտահայտված սեպ: Գործակալությունն ընդգծում է, որ երեխայի մահվանից հետո Հայաստանի ոստիկանությունն ուժերը կենտրոնացրել է Գյումրիում՝ նաև ռուսական 102 ռազմաբազայի պաշտպանության նպատակով:
«Ուկրաինան այսօր» կայքը գնահատում է՝ «Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից»։ Պարբերականը հիշեցնելով, որ Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է տարեսկզբից, նշում է, որ սպանությունները սպառնում են մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև։
«Ինտերֆաքս» գործակալության տեղեկություններով, գալիք տարվա գարնանից սկսած՝ Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայում պետք է ծառայեն բացառապես պայմանագրային զինծառայողներ: «Ինտերֆաքսը» նշում է, որ այս տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից: Ըստ ռուսական գործակալության, գլխավոր շտաբի ներկայացուցիչը շտապել է հավելել, թե որոշումը կապված չէ Գյումրիի սպանությունների հետ:
«Գռուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝Վրաստանի եվրոպական դեմակրատների առաջնորդ Պաատա Դավիթայանգնահատել է՝ «Ռուսաստանը Հայաստանին վերաբերում է որպես վասալի»։ Նրա խոսքով, ՌուսաստանըչիուզումՀայաստանինփոխանցել Գյումրիի սպանությունների մեջ մեղադրվողին՝«այնքանով, որքանով Պուտինն է գործում բարբարոսական մենթալիտետով՝ չհանձնել, որ իր զինվորին ուրիշը չպատժի»:Դավիթայան պնդել է.- «Եթե Ռուսաստանն ուզեր խնդիրը լուծել, առաջին իսկ օրը զինվորին կհանձներ Հայաստանին:Բայց, ցավոք, Հայաստանի իշխանությունները չհասկացան, որ ռուսական կողմն առաջնորդվում է հասկացություններով, որ իր զինվորին չպետք է հանձնի ուրիշին պատժելու»։