Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի հարազատներին նրա մահվան կապակցությամբ:
«Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու և արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար», - մասնավորապես ասված է ուղերձում: