Մարկին. Քննությունն ու դատը կանցկացվեն Հայաստանում

Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկին

Գյումրիի սպանդի քննությունը ու դատավարությունը պետք է անցկացվեն Հայաստանի տարածքում, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին։

Խոսելով երկու երկրների քննչական կոմիտեների ղեկավարների Երևանում անցկացված բանակցությունների արդյունքների մասին՝ Մարկինը ևս հայտնել է, որ Հայաստանում և Ռուսաստանում հարուցված քրեական գործերի համակողմանի քննությունն ապահովելու նպատակով, համաձայնություն է ձեռք բերվել համատեղ գործունեության մասին։

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով «իրավիճակին ծանոթ աղբյուրը», հարղորդում է նաև, թե ամենայն հավանականությամբ այս գործը Հայաստանում կքննի Ռուսաստանի զինվորական դատարանը։