Գյումրու դեպքերի հետ կապված ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանությունը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով ցավակցություն է հայտնում Գյումրու դեպքերի հետ կապված:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ: