Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը քիչ առաջ ժամանեցին Գյումրի, որտեղ նախատեսված է նրանց այցելությունը ռուսական 102-րդ ռազմակայան:
Մինչ քաղաք մտնելը Հովսեփյանը և Բաստրիկինը եղան գերեզմանատանը, որտեղ ծաղկեպսակ դրեցին հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին:
Սաթենիկ Կաղզվանցյան, Գյումրի