Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի միջև երկօրյա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել համագործակցության և փոխհամաձայնեցված գործողությունների մասին՝ ուղղված հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանդի գործի քննության բազմակողմանիության ու լրիվության ապահովմանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ըստ Տռուզյանի՝ երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարևորել են գործով պատշաճ ապացույցների ձեռքբերումը օրենսդրությամբ սահմանված պայմանների խստագույնս պահպանմամբ:
Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:
Մանրամասները՝ քիչ անց: