Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ: