Քննարկումներ ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների միջև

Աղվան Հովսեփյան և Ալեքսանդր Բաստրիկին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի և նախօրեին ժամանած Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի միջև ներկայումս Երևանում քննարկումներ են ընթանում: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ խոստանալով քննարկումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել:

Ալեքսանդր Բաստրիկինը Հայաստանում է Աղվան Հովսեփյանի հրավերով՝ քննարկելու Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության քննության հետ կապված հարցեր։