Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունը մասնակցելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 21-ին կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին: