Սիրիայում Իսրայելի օդուժի ռմբակոծման հետևանքով իրանցի գեներալ է զոհվել

Պաշտոնական Թեհրանը հաստատել է, որ Սիրիայում իսրայելական օդուժի ռմբակոծման հետևանքով Իրանի «Հեղափոխության պահապաններ» էլիտար ստորաբաժանման գեներալ է զոհվել։

Գեներալ Մոհամադ Ալի Ալահդադին խորհուրդներ էր տալիս սիրիական կառավարական ուժերին՝ ապստամբների դեմ պայքարում։

Իսրայելական օդուժի կողմից ռմբակոծության հետևանքով նաև «Հըզբոլա» խմբավորման մի քանի անդամներ են զոհվել։