Մոսկվան ու Կիևը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

Ուկրաինա - Դոնեցկի հիվանդանոցը հրետակոծությունից հետո, 19-ը հունվարի, 2015թ․

Պաշտոնական Մոսկվան ու Կիևը երեկ դարձյալ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել Ուկրաինայի արևելքում ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ։

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեղադրել է Կիևին հակամարտությունը ռազմական միջամտությամբ լուծելու համար, Ուկրաինան էլ, իր հերթին, հայտարարել է, թե հունվարի 19-ի առավոտյան ռուսական բանակի մոտ 700 զինծառայողներ հատել են ռուս - ուկրաինական սահմանը՝ աջակցելու համար ռուսամետ անջատականներին։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում լրջորեն վտանգված է քաղաքացիական անձանց կյանքը։