Գյումրիի դեպքերի վերաբերյալ լսումներ ԱԺ-ում

Վաղը 12:00-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ «2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով:

Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմի լրատվական ծառայությունը: