3 օրերի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ 4000-ից ավելի կրակոց է արձակվել

Հայ դիրքապահը մարտական հենակետում, արխիվ

Հունվարի 17-ից 19-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 400 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էավելի քան 4 հազար 557 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ:

«Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - մասնավորապես ասված է հաղորդագրության նախարարության հաղորդագրության մեջ: