Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Մերզլիկինի, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկինի և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի հետ:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ հանդիպման օրակարգում եղել են հունվարի 12-ի ողբերգության հետևանքով Գյումրիում ստեղծված իրավիճակը և լարվածության թուլացման ուղղված գործողությունները: Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել կենսագործել Գյումրու քաղաքապետի առաջարկությունները և ավելի ուժեղացնել վերահսկողությունը: